Բողոքի երթ՝ դեպի Պռոշյան գյուղ

Բողոքի երթ՝ դեպի Պռոշյան գյուղ

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը, ապրիլի 1-ին ժամը 19:00-ին կազմակերպում է բողոքի երթ դեպի Պռոշյան գյուղ, երթը մեկնարկելու է ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնից:



 



2013 թվականիապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում տեղի ունեցավ դավադիր սպանություն՝ սպանվեց Հրաչ Մուրադյան ՀՀ քաղաքացին, ազատամարտիկը, դաշնակցականը,համայնքի ղեկավարը:



 



Մեկ տարի անց դեռևս շարունակվում է նախաքննությունը, դեռևս պատժված չեն մեղավորները: ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը՝ որպես սպանված ազատամարտիկ հերոս իգաղափարի և գործի ժառանգորդ հետամուտ է և մտահոգված մեր հայրենիքում տիրող անարդարության, անապահովության և անպատժելիության մթնոլորտով:



 



Ազատ և անկախ Հայաստանի Հանրապետությունում չեն կարող տեղի ունենալ սպանություններ, չեն կարող դավադիր կրակոցով սպանվել ՀԵՐՈՍՆԵՐ ու ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐ:



 



Մենք՝ որպես երիտասարդներ հանձնառու ենք շարունակելու Հրաչ Մուրադյանի գործը և հիշեցնելու, որ դավադիր կրակոցով խեղդված ձայնը ու ընդհատված կյանքը հետնորդներ ու շարունակողներ ունի:



 



Պահանջում ենք իրավասու մարմիններից շուտափույթ գտնել բոլոր մեղավորներին և արդարդատավարության միջոցով տալ համապատասխան իրավաչափ գնահատականները: