Սպասում են Դուբայից լուրերի

Սպասում են Դուբայից լուրերի

ՀՀԿ Գործադիր մարմնի նախորդ նիստում Սերժ Սարգսյանն ասել է, որ ներքաղաքական խնդիրների շուրջ քննարկումը տեղի կունենա հաջորդ ԳՄ-ում, այսինքն` այսօր, ըստ ամենայնի` Դուբայում տեղի ունեցած էքստերն հավաքի մասին ամբողջական օպերատիվ տեղեկատվությունն ստանալուց հետո:



 



Բանն այն է, որ, ըստ որոշ աղբյուրների, Համահայկական խաղերի օրը Ծաղկաձորում` Սերժ Սարգսյանի առանձնատանը տեղի ունեցած Սարգսյան-Ծառուկյան զրույցի ժամանակ խոսքը ոչ այնքան վերաբերել է Արարատյան դաշտի ջրօգտագործման խնդիրներին, որքան քաղաքական զարգացումներին եւ, մասնավորապես, կառավարության հրաժարականին:



 



Ծառուկյանը Ս. Սարգսյանին ասել է. իրենք կարծում են, որ ոչ միայն վարչապետի փոփոխություն պետք է կատարվի, այլեւ պետք է ազգային համաձայնության կառավարություն ձեւավորվի, եւ լավ կլինի, որ 5-6 նախարարական պորտֆել հատկացվի ոչ իշխանական ուժերին, քանի որ երկրի վիճակը լավ չէ: Այս խոսակցությունից է զայրացել Սերժ Սարգսյանը, եւ դրանից հետո են օլիգարխները մեկնել Դուբայ` որոշում կայացնելու: