ՀԱՊԿ-ը հայտարարություն կընդունի Քեսաբի վերաբերյալ

ՀԱՊԿ-ը հայտարարություն կընդունի Քեսաբի վերաբերյալ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են ընդունելու Քեսաբի դեպքերի վերաբերյալ, փոխանցում է «Ազատությունը»:



 



Այս մասին ապրիլի 3-ին հայտնել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նա ասել է, որ Մոսկվայում Ռուսաստանի նախագահությամբ անցկացվող ՀԱՊԿ-ի հանդիպմանը, Հայաստանի առաջարկով  քննարկվել է հայտարարության նախագիծ՝ Սիրիայում Քեսաբի իրադարձությունների շուրջ: 



 



«Բոլոր արտգործնախարարները հաստատել են, որ պատրաստ են ստորագրել այդ հայտարարությունը»,- հավաստիացրել է Բորդյուժան: