ՍԴ-ի աշխատանքային լեզվի շուրջ և ոչ միայն

ՍԴ-ի աշխատանքային լեզվի շուրջ և ոչ միայն

Ապրիլի 3-ի լրահոսում ՀՀ ՍԴ վճռի մեկնաբանությունները առաջին տեղում են, Ուկրաինայի խնդիրը երկրորդ, Քեսաբը՝ երրորդ: Գագիկ Հարությունյանի այս յուրօրինակ նվաճումը, մեր կարծիքով, դեռ երկար կպահպանի իր ակտուալությունը, քանզի նրա վճիռն իրոք եզակի է իր տեսակի մեջ: Դա վճիռ չէ, դա մեծատառով գործ է, գլուխգործոց: Մտածողությունը շումերերեն է, շարադասությունը՝ աքքադերեն, և միայն տառատեսակը՝ մաշտոցյան: Այսպիսի բան, երևի, կարող էր ստեղծել մեկ էլ տասը հազար տարվա պատմություն ունեցող ժողովրդի զավակը՝ Տիգրան Սարգսյանի կառավարության և Սերժ Սարգսյանի կազմած քաղաքական մեծամասնության պայմաններում: Եվ Գագիկ Հարությունյանը, սա ասում ենք ամենամեծ հարգանքով իր անձի հանդեպ, արժանի է միայն հիացմունքի:



 



Բայց այ, հիացմունքի արժանի չէ կառավարությունը, որ փորձում է Գագիկ Հարությունյանի շեդևրի մեջ սողանցքեր գտնել: Այդպիսիք չկան, իզուր թող չչարչարվեն: ՀՀ կառավաարությունը, եթե մեկը կողքից նայի նրա այս տվայտանքներին, կմտածի, որ ամեն կերպ փորձում է, շատ ներողություն, «դաունի» տեղ դնել Սահմանադրական դատարանին: Ժամանակն է, որ Տիգրան Սարգսյանն իր թիմով ուշքի գա, քանզի ՍԴ-ին «քցելը» իր ուժերից վեր գործ է: Ավելին՝ այդ վիճակում կհայտնվի ինքն իր թիմով և ոչ միայն մինչև սեպտեմբերի 30-ը, այլ մինչև ապրիլի 30-ը չի ձգի:



 



Իսկ Գագիկ Հարությունյանին մի այսպիսի հարց ունենք՝ այս ամենը միտումնավո՞ր է արվել, որ կառավարությունն ու քաղաքական մեծամասնությունը «փուռը գնան բիրիքով», թե՞ ՍԴ-ում աշխատանքային լեզուն իրոք շումերերենն է:



 



Էդիկ Անդրեասյան