Թե ինչու մեկ ամիս ԱԺ նիստ չպետք է տեղի ունենար

Թե ինչու մեկ ամիս ԱԺ նիստ չպետք է տեղի ունենար

Աղվան Հովսեփյանի եղբորից` ԱԺ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանից փորձեցինք ճշտել. չի՞ նեղվում Աղվան Գառնիկիչը, որ Հովիկ Աբրահամյանը Դավիթ Հարությունյանի հետ ձեռ ձեռի՝ տորպեդահարում, ուշացնում են միասնական քննչական մարմնի ստեղծման աշխատանքները, ի դեմս օրենքի երկրորդ եւ վերջնական ընթերցումների, որոնք անցած քառօրյայից տեղափոխվեցին մեկ ամիս հետո տեղի ունենալիք քառօրյա:



 



«Գնացեք, հարցրեք հանձնաժողովին, ինչո՞ւ եք ինձ հարցնում»,- ասաց նա: Վրե՞ժ են լուծում: «Չէ, չէ, չկա նման բան»: Լա՞վ են Դավիթ Հարությունյանն ու Գառնիկիչ եղբայրն իրար հետ: «Ես վատ բան չեմ նկատել»: Հիմա, որ Հովիկ Աբրահամյանը վարչապետ է դառնում, էլ  խոչընդոտներ չեն լինի, չէ՞: «Այն ժամանակ էլ չկային»: Ի դեպ, վերջին ներքաղաքական զարգացումներից ակնհայտ է դառնում, թե ինչու մեկ ամիս ԱԺ նիստ չպետք է տեղի ունենար, եւ ինչու մյուս քառօրյաներն ընթացան այդքան «դասռոչնի»` պատճառաբանությամբ, թե պատգամավորները գործուղման են մեկնելու: Պարզվում է` Հովիկ Աբրահամյանն էր երկարատեւ գործուղման մեկնելու... կառավարություն: