ՀՅԴ -ում առանձնապես ոգեւորված չեն ՀՅԴ-ի` կոալիցիա մտնելու գաղափարով

ՀՅԴ -ում առանձնապես ոգեւորված չեն ՀՅԴ-ի` կոալիցիա մտնելու գաղափարով

 Մեր տեղեկություններով, ՀՅԴ շարքերում առանձնապես ոգեւորված չեն ՀՅԴ-ի` կոալիցիա մտնելու գաղափարով, էլ առավել ոգեւորված չեն լուրով, որ Դավիթ Լոքյանը հնարավոր է փոխվարչապետ կամ նախարար նշանակվի: Բանն այն է, որ Լոքյանը բավական ընդունելի է ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլեւ Հովիկ Աբրահամյանի համար. վերջինիս հետ քավոր-սանիկ է, եւ փոխվարչապետ դառնալու դեպքում նա ՀՅԴ-ի համար կդառնա անվերահսկելի եւ գրեթե կկրկնի Վահան Հովհաննիսյանի ուղին: Կա մեկ այլ հանգամանք եւս. Հովիկ Աբրահամյանը չի ցանկանում աշխատել փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ եւ ուզում է ունենալ իր փոխվարչապետը: