Դու

Դու

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Դո՛ւ՝
հասարա՜կ մի դերանուն,
Եվ ընդամենն այդ քո երկո՛ւ հատիկ տառով
Հայաստանին  վարչապետ ես ավա՜ղ դառնում…



Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Բայց ՀՀԿ-ն դաժանաբար
Երկու տառը  չի էլ ասում, չի շշնջում…



Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Եվ ահա մենք
Գորշ դառնության համն ենք զգում մեր  բերանում,
Երկուշաբթի մեռելոցին
Կմատնվենք անասելի տառապանքի…



Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու մենք, ա՜խ մենք
Կընկնենք նորից`
Այդ խոր փոսը անհայտության
Ու կբռնենք արտագաղթի
Ճանապարհը անհուսության…



Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու երբ հանկարծ
Շարմազանով Էդոն ասի



Անունը քո
Ու որ սիրտս հանկարծ ճաքի,
Չդիմանամ քո անունին,
Չզարմանաս, որ անունդ
Մարդ է սպանում՝ նման զենքի,
Ա՜խ, անունդ թե չլինի…



Դո՛ւ`
երկու տա՜ռ,
Դո՛ւ`
հասարա՜կ մի դերանուն…



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ-ը Պարույր Սևակին խնդրել է օգնել