Հայերենից Վ տառը հանելու ենք, ինչ է թե նախարարները չուշաթափվե՞ն

Հայերենից Վ տառը հանելու ենք, ինչ է թե նախարարները չուշաթափվե՞ն

Դուք դեռ մեր մասին եք մտածում՝ վարչապետ ա էլի, որ մի երկու օր շուտ անունն ասացին, ի՞նչ է փոխվելու: Նույն էշը, նույն փալանը: Էլի ճիպոտն առնելու ու ալարկոտ էշին բիզ ենք տալու՝ չու՜… Դուք կառավարության անդամների մասին մտածեք, որ մեռած են, թաղված չեն: Մի երկու նախարարի մասին տվյալ ունեմ՝ մի շաբաթ է ոչ երկրի երեսին են, ոչ՝ տակին: Վ-ով երբ բառ են լսում, ուշաթափվում են, հետո երբ ուշքի են գալիս, հարցնում են՝ վարչապետին նշանակեցի՞ն: Երբ բացասական պատասխան են լսում, ցնցումների մեջ են ընկնում՝ մինչև հաջորդ ուշաթափությունը: Երեկ Էդոյի կայքից հայտնի դարձավ, որ նախատեսված վարչապետը Հովիկն էր: Անունը տվին, մեկ էլ լռեցին: Բա դրանք աշխատանքի պահելու ապրա՞նք են, սամթը չեն ջոկում, քթածակ չունեն, իրենց քթածակը ծառայում է միայն նախագահի շուրջը նիսյա հոտոտելուն: Որ քթածակ ունենային, առանց հոտոտելիքի ռազվեդկայի, Հովիկը անունը մեյդան կհանեի՞ն: Շարմազանովը լավ կաներ, որ վարչապետի անունը գաղտնի պահեր, մինչև վերջ էլ գաղտնի պահեր: Դա սերը գաղտնի պահելու նման տակտիկական քայլ է: Մեկ է, եկողը մտնելու է կաբինետը, էլ նրա երեսը տեսնողն ո՞վ է: Թեմայից մի քիչ ձախ գնացի, երեկ մի լուր ստացա. նախարարներից մեկին, երբ վ-ով սկսվող բառ են կամեցել ասել, խոսքը չորով կտրել է՝ այդ մասին չխոսեք: Տնաշեն, վ-ով հազար բառ կա,  հայերենից վ տառը հանելու ենք, ինչ է թե նախարարները չուշաթափվե՞ն:



Ինչևէ, երկուշաբթի օրը Էդոյին պիտի խնդրվի, որ մի քիչ տակտով հայտնի վարչապետի անունը:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ