Խեղաթյուրված ապատեղեկատվություն

Խեղաթյուրված  ապատեղեկատվություն

«Հրապարակի»  էլ․ փոստին այսպիսի նամակ է ստացվել․






Կրկին անգամ ականատես ենք լինում կեղտոտ ու խեղաթյուրված ապատեղեկատվության, որը կարող է միայն նպատակ ունենալ վարկաբեկել ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Հաշվի առնելով աթոռակռվի մոլագարների վերջին ակտիվությունները դժվար չէ հասկանալ թե որտեղից է նետվում այս կեղտը: Քանի որ այսօր էլ չեն հայտարարել նոր վարչապետի անունը, ապա նման բաները կարող են դեռ շարունակվել: Իրականում այս ամենը իրողության խեղաթյուրված մեկնաբանությունն է: ՊՆ-ը ոչ մի գնում չի իրականացրել օրենքի խախտումով, ինքն է այդ գնումների ոլորտում եղած օրենսդրական ու կազմակերպչական թերությունները բազմիցս վերհանել ուներ կայացրել վերահսկիչ պալատին: Այդ գնումները ի դեպ վաղուց արդեն իրականացվում են, ոչ թե ՊՆ-ի կողմից ուղղակի, այլ կառավարությանն առընթեր առանձին մարմնի հաստատմամբ, իսկ այդ ուղիղ մատակարարները իրենց բարոյականության չափանիշներովեն առաջնորդվում կամ մասնակցում կամ չեն մասնակցում մրցույթներին երկրորդ-երրորդ անձանց են մեջբերում, հասկանալիպատճառներով:






Սա է գլխավոր խնդիրը: Սակայն սա ամբողջ անբարոյականությունը չէ, որ պատվիրատուների կողմից չգիտես ում թեթևձեռքով հայտնվել է….: Այդ նույն փաստաթղթում կան նաև այլ տողեր, որտեղ ասվում է թե ինչքան տնտեսումներ ու խնայողություններ էկատարել պաշտպանության նախարարությունը, որ այսօր հանրապետությունում գնումների ոլորտում պաշտպանության նախարարությունըօրինակելի կառույց է: Դա նույնպես կարելի է ճշտել նույն վերահսկիչ պալատից: Մեր խոսքը ավարտենք մի փոքրիկ հորդորով. «Պաշտոնի առնետներ հանգիստ եղեք, Սեյրան Օհանյանը բազմիցս հայտարարել է որ իրեն տեղը բանակն է, հեռու պահեք ձեր կեղտոտ ձեռքերը բանակից ու նախարարից»:






Վան Սեբաստացի






ՀԳ․ «Խեղաթյուրված  ապատեղեկատվություն» բառակապակցությունը սխալ է, սակայն միտումնովոր չենք ուղղում՝ չխախտելով հեղինակի ուղարկած բնագիրը։