Մեր այո-ն այո է, ոչ-ը՝ ոչ. Աղվան Վարդանյան

Մեր այո-ն այո է, ոչ-ը՝ ոչ. Աղվան Վարդանյան

Երեկ տեղի է ունեցել ԱԺ ոչ իշխանական ուժերից մի քանիսի ղեկավարների հանդիպում: Հանդիպմանը մասնակցել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը,  «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀԱԿԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀԺԿ առաջնորդ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը: ԱԺ ոչ իշխանական ուժերից ՀՅԴ-ն , սակայն, հանդիպմանը չի մասնակցել:



 



Թե ինչու չի մասնակցել, Hraparak.am-ը փորձեց պարզել Աժ ՀՅԴ խմբալցության քարտուղար Աղվան Վարդանյանից: Վերջինս մեզ տեղեկացրեց, որ  այս փուլում իրենք նման հանդիպման անհրաժեշտություն չեն տեսել, քանզի իրենք իրենց ասելիքը միչ այդ էլ ասել են ու նոր աբն չունեին ասելու:



 



«Նման հանդիպման հարցը բարձրացվել է գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ, և հիմնական առաջարկողը «Ժառանգություն» խմբակցությունն էր: Մենք միշտ ասել ենք, որ, չբացառելով նման հանդիպման հնարավորությունը, այս փուլում այդպիսի հանդիպման անհրաժեշտություն մենք չենք տեսնում»,- ասաց Աղվան Վարդանյանն ու ավելացրեց, որ իրենք «քառյակի» բոլոր հանդիպումների ժամանակ ներկայացրել են իրենց կուսակցության ամբողջական տեսակետը, և չկար մի հարց, որ կարող էր ասել կուսակցության լիդերը, որի մասին մենք չենք խոսել. «Մեր այո-ն այո է, ոչ-ը՝ ոչ: Մենք ներկայացրել ենք մեր դիրքորոշումը և ավելացնելու բան չկար, ուստի այս փուլում լիդերների հանդիպման անհրաժեշտություն չենք տեսնում»:



 



Նրա խոսքով՝ իրենց ոչ իշխանական գործընկերները անընդհատ պնդել են այդ հանդիպման անհրաժեշտության մասին, իրենք էլ առաջարկել են հանդիպել առանց ՀՅԴ-ի, քանզի «քառյակի» հանդիպումների ժամանակ իրենց սկզբունքը եղել է այն, որ ցանկացած հարցի շուրջ օրակարգ կազմեն, իսկ այս դեպքում, ըստ Վարդանյանի, իրոնք նոր ասլեիք չունեին արդեն իսկ բազմիցս քննարկված հարցերի վերաբերյալ:



 



Մեր հարցին, թե միգուցե այս անգամ նո՞ր հարց կար օրակարգում, որ մինչ այդ չէին քննարկել ու արժեր դրա համար մասնակցել, ՀՅԴ խմբակցության քարտուղարն ասաց, որ մոտեցումը եղել է նույնը. « Մենք միշտ հստակ խնդիր ենք դրել, փորձել ենք դրա շուրջ միասնական դիրքորոշում ձևավորել, և այն հարցերը, որոնց հարցում համաձայնություն է ձեռք բերվել, դրել ենք քննարկման և գործնական քայլեր ենք ձեռնարկել»,- ասաց Ա. Վարդանյանը:



 



Այնուհետև նա նկատեց, որ ոչ իշխանական «քառյակը» կազմված է տարբեր կուսակցություններից՝ տարբեր սկզբունքներով, աշխարհայացքներով, կենսագրությամբ և մարդկային տարբեր բնավարություններով, ուստի բոլոր հարցերի շուրջ չի կարող միասնական դիրքորոշում լինել: Այդուհանդերձ, ՀՅԴ-ական պատգամավորն ընգծեց, որ  իրենց շատ լավ հաջողվել է օրակարգային հարցերի շուրջ համաձայնության գալ, իսկ լիդերների հանդիպման անհրաժեշտություն իրենք չեն տեսել:



 



«Եթե նրանք տեսել են այդ անհրաժեշտությունը, թող հանդիպեն, քննարկեն, որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց նա:



 



Վարդանյանը նշեց նաև, որ իրենք իրենց հստակ և անփոփոխոխ պահանջները ներկաացրեցլ են նաև երեկ նախագահի հետ ահնդիպման ժամանա:



 



Ինչ վերաբերում է վաղը Ծաղկաձորում կայանալիք ոչ իշխանական ուժերի հանդիպմանը, ապա Աղվան Վարդանյաննա սաց, որ տնտեսակա ֆորում է լինելու, այլ ոչ թե հատուկ ծրագրված քաղաքական հանդիպում, դրա կազմակերպողը հիմնականում ԲՀԿ-ն ա, իրենց հրավեր եղել է մասնակցել այդ ֆորումին, և ՀՅԴ-ից ներկայացուցիչ անպայման կլինի:



                                                                                                        



Վահե Մակարյան