Վարչապետյան տեքստեր

Վարչապետյան տեքստեր

Վարչապետի հրաժարականն իր հետ բերեց բեղուն օրեր: Ասես ամեն ինչ հառնեց, ասես գրավոր խոսքը վերապրեց հրաշալի մանկություն: Հոդվածներ բազմաբնույթ, նույնիսկ հետաքրքիր դիմագծերով, հոդվածներ, որոնց հեղեղի տակ չդիմացան նույնիսկ ամենակուռ թիկունքները: Այդ հոդվածները բաժանվեցին ընդգծված տեսակների:



 



1. Անհնարինության սահմաններից դուրս մի բան չէ մամուլի էջերում տեսնել թեմաներ, որոնց մասին խոսելու համար պիտի թոթափես ներքին գրաքննությունդ: Քաղաքականացված հասարակության մեջ քաղաքականության մասին գրելը նորաձեւ է, ավելի մատչելի ու նույնիսկ ըմբռնելի, որովհետեւ այդպես հնարավոր է լինել մարդկային միտքն ամենից շատ բորբոքող շրջանակի ճիշտ կենտրոնում: Եվ եթե քեզ հաջողվում է հատկանշական տոնայնությամբ մտքերդ իրար ետեւից հարմար ձեւով կառուցադրել, պատռվածքների հավանականությունը մեծացնելու համար մոլագարությամբ սրել սեղանի չորս եզրերը, ուրեմն խոսքիդ ծանրակշռությունը համոզիչ կթվա: «Բարձր գիտակցություն» ունեցող մարդկանց ասպարեզում քո հոդվածը կքննարկվի լրջագույն մոտեցումներով եւ փաստարկումներով, կխոսվի քո նոր ոճի, ասելիքի խորության ու կարծրության մասին: Վերստին քեզ, որպես քաղաքական բացառիկ հոտառություն ունեցող էակի՝ կլինի լրագրող, հրապարակախոս, պատմագետ, արվեստաբան, բանաստեղծ, կգերադասեն ավելի «ցածր հնարավորությունների տեր մարդուց», որովհետեւ այս մոխրագույն իրականության մեջ դու ուրիշ ես, քանզի ունակ ես եղել համոզելու խոսքիդ ճշմարտացիության ու երկրիդ ապագան կանխագուշակելու հավանականությունը: Այսպիսով, դու իսկական վերլուծաբան ես եւ իսկական մարգարե:



 



2. Տաքսու վարորդները, շինարարներն ու վաճառականները՝ նրանք գրեցին իրենց վարչապետյան տեքստերը փողոցներում ու բակերում, տներում եւ կրպակներում: Եվ այդ տեքստերը հավաքվեցին բանահավաքների նվիրական ձեռքերով եւ փոխանցվեցին տարբեր լրատվական կայքերին, ու կախեցին այնպես, ինչպես կախովի այգիներում են «բաներ» կախում: Եվ նմանօրինակ վարչապետյան տեքստերը հետո էլ հնարավոր է գտնել ու ուսումնասիրել, որպես պատմության մեջ ամրագրված արժեքավոր բանահյուսական նյութեր:



 



3. Վարչապետի հրաժարականի մասին մյուս ամենացայտուն եւ ամենաերգեցիկ գործերը զգայացունց մարդիկ ստեղծեցին՝ նեյնիմներն ու նեյնիմուհիները, որոնք նրա հրաժարականի առիթով երգեր հյուսեցին եւ պոեմներ ձոնեցին: Առանձին ժողովածուի համար այնքան նյութ հավաքվեց, որ ընտրության հարցում դժվարություններ իրապես կլինեն: Նեյնիմություն հոդվածները մասսայականություն վայելեցին եւ կարճ ժամանակում մեծ թվով դիտումներ ունեցան, սիրվեցին, արտասանվեցին ու, իհարկե, մնացին սերունդներին, որպես աշուղական արվեստի գլուխգործոցներ:



 



Բայց, քավ լիցի, ամեն ինչ ավարտվում է: Ընդամենը մի քանի ժամ, ու նոր վարչապետի անունը կփայլատակի հայոց երկնակամարում, եւ գուցե լռեն մուսաները: Գեղգեղուն հոդվածները լռեն մի քանի ժամ, եւ, ով իմանա, գուցե նոր վարչապետի անունը շանթահարի մեր դաշտավայրը, այնպես շանթահարի, որ իր հետ իսպառ անհետացնի գրելու գեթ մի փոքր ցանկությունը: Վարչապետի հրաժարականն իր հետ բերեց բեղուն օրեր: Ասես ամեն ինչ հառնեց, ասես գրավոր խոսքը վերապրեց հրաշալի մանկություն: Հոդվածներ բազմաբնույթ, նույնիսկ հետաքրքիր դիմագծերով, հոդվածներ, որոնց հեղեղի տակ չդիմացան նույնիսկ ամենակուռ թիկունքները: Այդ հոդվածները բաժանվեցին ընդգծված տեսակների:



 



1. Անհնարինության սահմաններից դուրս մի բան չէ մամուլի էջերում տեսնել թեմաներ, որոնց մասին խոսելու համար պիտի թոթափես ներքին գրաքննությունդ: Քաղաքականացված հասարակության մեջ քաղաքականության մասին գրելը նորաձեւ է, ավելի մատչելի ու նույնիսկ ըմբռնելի, որովհետեւ այդպես հնարավոր է լինել մարդկային միտքն ամենից շատ բորբոքող շրջանակի ճիշտ կենտրոնում: Եվ եթե քեզ հաջողվում է հատկանշական տոնայնությամբ մտքերդ իրար ետեւից հարմար ձեւով կառուցադրել, պատռվածքների հավանականությունը մեծացնելու համար մոլագարությամբ սրել սեղանի չորս եզրերը, ուրեմն խոսքիդ ծանրակշռությունը համոզիչ կթվա: «Բարձր գիտակցություն» ունեցող մարդկանց ասպարեզում քո հոդվածը կքննարկվի լրջագույն մոտեցումներով եւ փաստարկումներով, կխոսվի քո նոր ոճի, ասելիքի խորության ու կարծրության մասին: Վերստին քեզ, որպես քաղաքական բացառիկ հոտառություն ունեցող էակի՝ կլինի լրագրող, հրապարակախոս, պատմագետ, արվեստաբան, բանաստեղծ, կգերադասեն ավելի «ցածր հնարավորությունների տեր մարդուց», որովհետեւ այս մոխրագույն իրականության մեջ դու ուրիշ ես, քանզի ունակ ես եղել համոզելու խոսքիդ ճշմարտացիության ու երկրիդ ապագան կանխագուշակելու հավանականությունը: Այսպիսով, դու իսկական վերլուծաբան ես եւ իսկական մարգարե:



 



2. Տաքսու վարորդները, շինարարներն ու վաճառականները՝ նրանք գրեցին իրենց վարչապետյան տեքստերը փողոցներում ու բակերում, տներում եւ կրպակներում: Եվ այդ տեքստերը հավաքվեցին բանահավաքների նվիրական ձեռքերով եւ փոխանցվեցին տարբեր լրատվական կայքերին, ու կախեցին այնպես, ինչպես կախովի այգիներում են «բաներ» կախում: Եվ նմանօրինակ վարչապետյան տեքստերը հետո էլ հնարավոր է գտնել ու ուսումնասիրել, որպես պատմության մեջ ամրագրված արժեքավոր բանահյուսական նյութեր:



 



3. Վարչապետի հրաժարականի մասին մյուս ամենացայտուն եւ ամենաերգեցիկ գործերը զգայացունց մարդիկ ստեղծեցին՝ նեյնիմներն ու նեյնիմուհիները, որոնք նրա հրաժարականի առիթով երգեր հյուսեցին եւ պոեմներ ձոնեցին: Առանձին ժողովածուի համար այնքան նյութ հավաքվեց, որ ընտրության հարցում դժվարություններ իրապես կլինեն: Նեյնիմություն հոդվածները մասսայականություն վայելեցին եւ կարճ ժամանակում մեծ թվով դիտումներ ունեցան, սիրվեցին, արտասանվեցին ու, իհարկե, մնացին սերունդներին, որպես աշուղական արվեստի գլուխգործոցներ:



 



Բայց, քավ լիցի, ամեն ինչ ավարտվում է: Ընդամենը մի քանի ժամ, ու նոր վարչապետի անունը կփայլատակի հայոց երկնակամարում, եւ գուցե լռեն մուսաները: Գեղգեղուն հոդվածները լռեն մի քանի ժամ, եւ, ով իմանա, գուցե նոր վարչապետի անունը շանթահարի մեր դաշտավայրը, այնպես շանթահարի, որ իր հետ իսպառ անհետացնի գրելու գեթ մի փոքր ցանկությունը:



 



 



Արամ ՊԱՉՅԱՆ