Հեղինե, խի՞, որ խոսելդ գալիս է, պիտի ի դե՞մս անես Արթուրին

Հեղինե, խի՞, որ խոսելդ գալիս է, պիտի ի դե՞մս անես Արթուրին

 Այսպես էլ է լինում: Երբ գյուղ են գալիս ու գիշերվա կեսին հանկարծ ուզում  բնական նպատակով դուրս գնալ: Հենց այդպիսի մի գիշեր քաղաքաբնակ ընկերուհիս ասաց՝ հիմա գալիս եմ:



…Մեկ էլ մի ոռնոց լսեցի, չէ, շան ձայնը չէր, ոնց որ ռուսավրացախոս ընկերուհիս էր ոռնում: Պարզվեց, որ նա գնացել և ուղիղ շան բնի առաջ վ…-ը բացել ու նստել էր: Դե շունն էլ որ գյուղի գամփռ էր ու գեղագիտական ճաշակ չուներ, համփ է արել ու նկարչի վրձնին արժանի էնիքը պոկել: Գիշերվա կեսին բժիշկ կանչելուց առաջ բարոյախրատական քարոզ կարդացի՝ աղչի, բա մարդ կգնա էտ անտերը շան բնի առաջ բացի՞, բա քո՞ռ էիր:



-Ես ի՞նչ իմանայի,- արդարանում էր:



-Չոռ ու պինչ իմանայիր, խի՞ որ պպզելդ գալիս է, որտեղ ուզես կպպզե՞ս…



Հիմա նույնանման վիճակ Հեղինե Բիշարյանի մոտ է՝ խի՞, որ խոսելդ գալիս է, պիտի ի դե՞մս անես Արթուրին. «Տղայա էլի՜, թող իրա խոդով գնա, տեսնենք մինչև ուր ա գնում»: Տեսեք՝ ոնց է ի դեմս անում Արթուրին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում. «Ապագա վարչապետը պետք է լինի երկրի նախագահի զինակիցը, որովհետեւ կարող է հաջողել միայն այն վարչապետը, ով ունի նախագահի աջակցությունը եւ այն վարչապետը, ով կարող է աշխատել տարբեր քաղաքական ուժերի հետ»: Մեղա, մեղա, հետո ասում ես խի՞ սենց եղավ: Ոնց որ Հյուսիսատլանտյան դաշինք (ՆԱՏՕ) են կազմում՝ անզեն ժողովրդի դեմ: Զինակիցներ են փնտրում, որ  ի դեմս անեն ժողովրդին: Ա՜յ տիկին, Արթուրը ում զինակիցը ուզում է լինի, բայց մոռանում ես, որ ժողովուրդը Արթուրի զինակիցը չէ և Արթուրին գիշերով տեղ ուղարկելու դեպքում, զգուշացիր, որ ընկերուհուս օյինը գլխին չգա: Արթուրին ժողովրդին դեմ մի տուր, ժողովրդի համբերության բաժակը լցվել է: Վարչապետը պետք է ոչ թե նախագահի, այլ ժողովրդի զինակիցը լինի:



 



 ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ