Ուորլիքը գնահատել է իրավիճակն ու ասել, թե ինչ պետք է անել

Ուորլիքը գնահատել է իրավիճակն ու ասել, թե ինչ պետք է անել

ԵԱՀԿ Մինսկի խումբն անհանգստացած է հայ- ադրբեջանական զինված ուժերի շփման գծում շարունակվող բռնության դեպքերով։ Հակամարտող կողմերը պետք է ուշադրություն հատկացնեն բռնության նվազեցմանն ու փոխեն հռետորաբանությունը՝ բանակցությունների բարելավման համար` այս մասին ադրբեջանական Trend գործակալությանը ասել է ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։



 



Նրա խոսքով՝ զոհերի և վիրավորների վերջին դեպքերը ցույց են տալիս, որ դա վտանգավոր հակամարտություն է, որտեղ հաղթողներ չկան։



 



Ուորլիքը նշել է, որ ԵԱՀԿ-ն և դրա բոլոր ինստիտուտներն աջակցում են խաղաղ կարգավորման հասնելու համանախագահների ջանքերին։



 



Նրա խոսքով՝ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները ևս մեկ անգամ ընդգծում են այդ աշխատանքի կարևորությունը։ Կողմերը պետք է օգտվեն այդ պահերից, որպեսզի վճռական քայլեր ձեռնարկեն խաղաղ գործընթացի առաջխաղացման համար։



 



Խոսելով Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման մասին՝ համանախագահը նշել է, որ նախագահները համաձայն են բարձր մակարդակով հետագա բանակցությունները շարունակելուն։