Քաղաքական շանսոնիկներ

Քաղաքական շանսոնիկներ

Շարմազանովը խիզախ տղա է



 



Ըստ Էդուարդ Շարմազանովի` վարչապետի անունը հրապարակելու համար նախագահին հատկացված մտածմունքի 10 օրերից կիրակիները պետք է հանել: Փաստորեն դուրս է գալիս, որ Սերժ Սարգսյանը կիրակի օրերը չի մտածում:



 



Մարդ ես, էլի…



 



Օրերս Սամվել Նիկոյանին մոտիկները խորհուրդ են տվել` բաժակ նայողի մոտ գնալ: ՙՄարդ ես, էլի, մեկ էլ տեսար բաժակ նայողը վարչապետի անվան առաջին տառն ասի, ու պարզվի, որ նորից պիտի ԱԺ նախագահ դառնաս՚,- ասել են մտերիմները:



 



Մի լուսանկարի պատմություն



 



Սերժ Սարգսյանը արագ շախմատի կանոններով մեկ-երկու քայլ կատարեց, որից հետո  երկրում քաղաքական քաուս սկսվեց` գրում են ԶԼՄ-ները: Որպես ասվածի ապացույց, նրանք մատնանշում են հրաշալի քառյակի երեքով հավաքվելը, որի անհրաժեշտությունը, կարևորության տեսանկյունից, այս փուլում իրոք չկար: Այդ հանդիպումից մնաց միայն մի գեղեցիկ լուսանկար` գրում են որոշ ԶԼՄ-ներ` հղում կատարելով համապատասխան աղբյուրների:



 



Էդիկ Անդրեասյան