Շավարշ Քոչարյանը պատասխանել է թուրքական կողմի հայտարարությանը

Շավարշ Քոչարյանը պատասխանել է թուրքական կողմի հայտարարությանը

ՀՀ փոխարտգործնախարարի պաշտոնակատար Շավարշ Քոչարյանը Times.am լրատվական կայքի խնդրանքով անդրադարձել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ երեկ ընդունած բանաձևին Թուրքիայի արտգործնախարարության արձագանքին:



 



Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ Շավարշ Քոչարյանն ասել է. «ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ երեկ ընդունած բանաձևին թուրքական կողմի այդպիսի արձագանքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան կարևոր և արդիական է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության պայքարում»: