ՀՀԿ-ն քաղաքական ասպարեզում չի կորցնելու իր ներուժը

ՀՀԿ-ն քաղաքական ասպարեզում չի կորցնելու իր ներուժը

Երեկ` օրվա վերջում, ՀՀԿ-ն հայտարարեց, որ ԳՄ եւ քաղխորհրդի նիստը հրավիրել են ոչ թե երկուշաբթի, այլ կիրակի, ինչը նշանակում է, որ  քաղաքական ուժերի հետ հանդիպումները կայանալու են ուրբաթ-շաբաթ օրերին, եւ դրանց արդյունքները կանխատեսելի են: Ինչ վերաբերում է նախորդ՝ հինգշաբթի օրվա նիստին, այն տեւել է կես ժամ, խոսել է միայն Սերժ Սարգսյանը` տեղեկացրել սահմանադրական բարեփոխումների մասին, կանգ առել իր հայտարարության վրա, որից առանձնացրել է ոչ միայն երրորդ «սրոկի» թեզն, այլեւ կուսակցության վճռորոշ դերակատարության հատվածը` կրկնելով, որ անկախ նրանից երկրում կլինի խորհրդարանական, թե նախագահական կառավարում, ՀՀԿ-ն քաղաքական ասպարեզում չի կորցնելու իր ներուժը: Խոսել է 3 ուժերի հետ հանդիպման մանրամասների մասին, տեղեկացրել, որ Դաշնակցությունը խիստ կառուցողական է տրամադրված:



 



ԲՀԿ-ի մասին քաղաքավարի է արտահայտվել, միաժամանակ տեղեկացրել է` որեւէ մեկի հետ որեւէ բան չեն պայմանավորվել, ամեն ինչ պարզ կդառնա հաջորդ հանդիպումից հետո: Վարչապետի թեման, ըստ մեր աղբյուրի, շրջանցվել է: Նիստին ներկա են եղել Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Կարեն Կարապետյանը, ով բոլորի համար անհասկանալի պատճառներով, շատ բարձր տրամադրություն է ունեցել եւ շփվել է Տիգրան Սարգսյանի հետ: