Աժիոտաժը հասել է նաեւ ՀՀՇ-ի Գեւորիկին

Աժիոտաժը հասել է նաեւ ՀՀՇ-ի Գեւորիկին

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հետ կապված քաղաքական աժիոտաժը հասել է նաեւ ՀՀՇ-ի Գեւորիկին. «Ոչ մի փոխել»,- երեկ Սերժ Սարգսյանին սպասելիս բարձրաձայն հոխորտում էր նա ու նոստալգիկ հիշողությունների գիրկն էր ընկել. «Մենք մնացել ու մնալու ենք 1995-ում ու էդ ժամանակ փոխված սահմանադրությունում»: Բա 2005-ի՞նը, հարցրեցինք Գեւորիկին. «Մենք գիտենք էդ ով ա փոխել, մեր համար ինքը ասնավանի չի»,- ասաց նա ու Վանո Սիրադեղյանի վերադարձի հույսով խրոխտ բացականչեց. «Կեցցե Վանիկ Սմբատիչը, որ վաղն է գալու»: