Խելքից՝ պատուհաս

Խելքից՝ պատուհաս

Զալցբուրգի ոստիկանները կալանավորել են «ամենահիմար հանցագործին», ինչպես արդեն հասցրել է նրան կոչել մամուլը:



 



59-ամյա մի գերմանացի դիմել է Զալցբուրգի ոստիկանություն՝ խնդրելով ճշտել՝ արդյոք ինքը հետախուզման մեջ չէ՞:



 



Իրավապահները, վստահ, որ ոչ մի հանցագործ ինքնակամ չի գա իրենց մոտ ու նման հարց տա, այդուամենայնիվ, համաձայնել են ստուգել տարօրինակ հյուրի մասին տվյալներն իրենց արխիվներում:



 



Ի զարմանս ոստիկանների՝ պարզվել էր, որ տղամարդը իսկապես հետախուզման մեջ է գտնվում: Նրան կասկածում են խաբեության մեջ, և Վիեննայի դատարանը նրան կալանավորելու հրաման է տվել:



 



Տարօրինակ հանցագործն անհապաղ ձերբակալվել է ու տեղափոխվել է բանտ, որտեղ էլ ներկայումս գտնվում է: