Պրոբլեմ չկա՞

Պրոբլեմ չկա՞

Նոր կառավարության ձեւավորումից հետո ՀԱԿ-ԲՀԿ հարաբերությունները որոշակիորեն սառել են, թեեւ կոնգրեսականներն առայժմ չեն խոստովանում, որ իշխանափոխության տանող իրենց ճանապարհին սխալ գործընկեր են ընտրել: «Չկա՞ն հակասություններ Ձեր եւ ԲՀԿ-ի միջեւ, չե՞ք մտածում հրաժարվել իշխանական ձեր դաշնակցից» հարցին ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը պատասխանեց. «Որեւէ պրոբլեմ չեմ տեսնում:



 



Բացարձակ որեւէ նման խնդիր օրակարգում չկա: Հակառակը, մենք այսօր կուտակայինի վերաբերյալ ընդհանուր փաստաթուղթ ենք ստորագրել, ինչի մասին Ձեզ պետք է հայտնի լինի»: Սակայն, մեր տեղեկություններով, ՀԱԿ-ում հակասական տրամադրություններ կան ԲՀԿ-ի հետ համագործակցությունը շարունակելու հարցում, եւ շատերը կարծում են, որ իշխանության, մասնավորապես վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ խաղերի մեջ մտնելով, ԲՀԿ-ն «քաշեց» իրենց:



 



Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա այս կուսակցությունն այլեւս չի խուսափում վարչապետի նկատմամբ համակրանքը հրապարակայնորեն արտահայտելուց: Դա կնկատի «Կենտրոն» հեռուստատեսության եթերին գոնե պարբերաբար հետեւող հեռուստադիտողը. այստեղ վերջերս սկսել են երկար, համարյա «լայֆ» ռեժիմով լուսաբանել Հովիկ Աբրահամյանի այցելությունները մարզեր, նրա զրույցները գյուղացիների հետ եւ այլն: Նախկինում նման հեռւստառեպորտաժների արժանանում էր թերեւս միայն «Կենտրոնի» տերը՝ Գագիկ Ծառուկյանը: