Մաշտոցի պուրակում սպասում են Օլանդին

Մաշտոցի պուրակում սպասում են Օլանդին

Մաշտոցի պուրակում այս պահին հավաքվել են մի խումբ ակտիվիստներ, ովքեր դեմ են արտահայտվում ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, հակաֆաշիստ և Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի անվամբ՝ Մաշտոցի պուրակի անվանակոչությանը։
Ինչպես տեղեկացնում է hraparak.am-ի լրագրողը ակտիվիստին մոտեցել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և զգուշացրել, որ եթե վերջիններս բարձր կոչերով հանդես գան, կամ բարձրախոս օգտագործեն բերման կենթարկվեն, քանի որ այդպես հասարակական կարգ են խախտում։



Այնումանայնիվ ակտիվիստները պայքարում են և սպասում են ֆրանսիայի նախագահ Օլանդի պուրակ գալուն։