Մովսես Հակոբյանը ամաչում է, որ նման հակառակորդ ունի

Մովսես Հակոբյանը ամաչում է, որ նման հակառակորդ ունի

ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով գերության մեջ հայտնված ու այնտեղ զոհված տավուշցի Կարեն Պետրոսյանի դեպքին, թե ինչպես է ադրեջանցի բարձրաստիճան զինվորականը՝ գեներալ լեյտենանտ Ռավշան Ագբերոը հարցաքննում մեր գերուն, ասաց, որ ինքն ամաչում է, որ այդ մարդը զինվորական է, թեկուզ լինելով իր հակառակորդը։



«Ես ընդանրապես միշտ հարգանքով եմ վերաբերվում իմ հակառակորդին, և ես առիթ ունեցել եմ մի քանի անգամ ասել, որ ինձ բախտ է վիճակվել նաև նամուսով հակառակորդի հետ կռվել, բայց այս պարագայում ափսոսում եմ, որ հակառակորդս այդպիսի մարդ է։ Նման մարդը զինվորական ուսադիր կրելու իրավունք չունի, որ երկրում ուզում է լինի։ Կարծում եմ ՝ ինքներդ գնահատական կարող եք տալ գեներալ լեյտենանտի պահվածքին»,-ասաց նա։
Նա նաև անդրադարձավ բանակում խաղաղ խայմաններում բանակում եղած զոհերին՝ ասելով, որ 1996, 97, 98 թվերին անակում զոհերի թիվը կազմել է 91, 95, 97:



«Այն ժամանակ հակառակորը որևէ գործողություն չէր իրականացնում, այդ բոլոր զոհերը եղել են միջանձնային բարդ հարաբերությունների արդյունքում, համեմատության համար ասեմ, որ այս տարի նման մեկ դեպք ենք ունեցել ընդամենը»,-ասաց նա՝ ընդգծելո, որ ինքը հպարտ է իր զինվորներով, քանզի մեր զինվորները բարձր են պահում իր պատիվը, և ցանկացած մարդ այսօր պետք է հպարտանա մեր զինվորներով։
Մովսես Հակոյբյանը վստահեցրեց նաև, որ մեր բանակի բարոյահոգեբանական վիճակը բարձր մակարդակի վրա է գտնվում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ