Ժիրինովսկին ժամանել է Բաքու՝ նվերների հետևից

Ժիրինովսկին ժամանել է Բաքու՝ նվերների հետևից

Բաքու է ժամանել Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, Ռուսաստանի Պետական խորհրդի անդամ, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին, որին այսօր ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:



APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցներն ընդգծել են, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ոլորտներում, նշել են միջխորհրդարանական համագործակցության դերը կապերի ամրապնդման գործում և երկու երկրների բարձրագույն օրենսդիր մարմինների համագործակցության ընդլայնման լավ հնարավորությունների առկայությունը:



Հիշեցնենք՝ ամիսներ առաջ Ժիրինովսկին, ռուսական հեռուստատեսությամբ քննադատելով հետխորհրդային Ուկրաինայի բոլոր ղեկավարներին, անսպասելիորեն հիշել էր Ադրբեջանը և հայ ու որդի Ալիևներին, ովքեր, ըստ Ժիրինովսկու, ոչնչից հզոր պետություն ստեղծեցին: Ինչպե՞ս կարող էր Իլհամ Ալիևն այդ բանը մոռանալ և Ժիրինովսկուն հատուկ չհրավիրել Բաքու: