Որոշված է․ կառավարության կառուցվածքում փոփոխություն տեղի կունենա

Որոշված է․ կառավարության կառուցվածքում փոփոխություն տեղի կունենա

Ազգային ժողովում ընթանում է կառավարության նախաձեռնած արտահերթ նիստը։ Այս պահին քննարկվում է «Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին» նախագիծը։ Մինչ այդ, սակայն, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ քվեարկություն։ Նախագիծը քվեարկության դրվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու առաջարկով։




Քվեարկությունը տեղի ունեցավ, կողմ քվեարկեց 70, դեմ՝ 6, ձեռնպահ՝ 31 պատգամավոր, և ձայների մեծամասնությամբ կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ նախագիծն ընդունվեց։




Նշենք, որ նախագծով նախատեսվում է միավորել արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունները, ինչպես նաև ստեղծել նոր նախարարություն, որը կանվանվի միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ