Երևանի ապագա քաղաքապետը ծանոթացել է իր աշխատասենյակին

Երևանի ապագա քաղաքապետը ծանոթացել է իր աշխատասենյակին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Facebook-ի իր էջում գրել է. «Այսօր իմ աշխատասենյակում հյուրընկալել էի փոքրիկ Մերուժանին, ով որոշել է քաղաքապետ դառնալ, երբ մեծանա:



Մերուժանը 5 տարեկան է և հաճախում է Աջափնյակի համար 35 մանկապարտեզը: Նրա հետ ընկերացել եմ դեռևս անցած տարի, երբ Աջափնյակ վարչական շրջան կատարած իմ աշխատանքային այցերից մեկի ժամանակ փոքրիկի մայրը մոտեցավ ու պատմեց Մերուժանի նվիրական ցանկության մասին՝ տեսնել Երևանի քաղաքապետի աշխատասենյակը:



Վերջապես այսօր հանդիպեցինք իմ աշխատասենյակում և, պետք է ասեմ, որ Մերուժանը իրեն տան տիրոջ պես էր զգում:



Քաջառողջություն ու համարձակ երազանքներ Հայաստանի բոլոր մանուկներին։