ԱՎԾ-ն հրապարակել է գնային տատանումների վիճակագրությունը

ԱՎԾ-ն հրապարակել է գնային տատանումների վիճակագրությունը

015թ. հունվարին 2014թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 4.5% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել սուրճի, թեյի, կակաոյի՝ 5.9%, մրգի՝ 8.4%, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 14.0% գնաճը: Ցուցանիշն այսօր հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2015թ. հունվարին 2014թ. հունվարի համեմատ արձանագրվել է 13.2% գնանկում, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ` 14% գնաճ: 2015թ. հունվարին 2014թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սնկի` 0.3%, սխտորի` 1.5%, բողկի` 3.3%, ճակնդեղի` 6.8%, կանաչ սոխի` 8.3%, լոլիկի` 11.2%, գազարի` 12.4%, գլուխ սոխի` 13.6%, կաղամբի` 21.1%, ծաղկակաղամբի՝ 26.2%, սմբուկի` 27.6%, խառը կանաչեղենի` 29.1%, վարունգի` 35.8%, կանաչ պղպեղի 36.3% գնաճ: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է կարտոֆիլի 0.9% գնանկում:

Մրգի ապրանքախմբում 2015թ. հունվարին 2014թ. հունվարի համեմատ արձանագրվել է 12.4%, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ` 8.4% գնաճ, ինչը պայմանավորվել է խնձորի` 10.4%, ադամաթզի` 14.3%, նռան` 16.5%, տանձի` 22.2%, մանդարինի` 35.5%, արքայանարնջի 40.8% գնաճով:



Հացամթերքի ապրանքախմբում հունվարին 2014թ-ի հունվարի համեմատ արձանագրվել է 10.4%, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ`4.3% գնաճ:

Ձվի հանրապետական միջին գինը 2015թ. հունվարին 2014թ. հունվարի համեմատ աճել է 6.2%-ով, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ՝ 4.0%-ով: Շաքարավազի հանրապետական միջին գինը 2015թ. հունվարին 2014թ. հունվարի համեմատ աճել է 10.8%-ով, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ`3.0%-ով, մսամթերքի ապրանքախմբում՝ 2014թ. հունվարի համեմատ 5.9%, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ` 2.0% գնաճ:

2015թ. հունվարին 2014թ. հունվարի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 1.3%, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ՝ 1.2% գնաճ, կաթնամթերքի ապրանքախմբում՝ 2014թ. հունվարի համեմատ արձանագրվել է 13.2%, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ`0.8% գնաճ: Մայրաքաղաքում կաթնամթերքի գներն աճել են 0.3%-ով:

2015թ. հունվարին 2014թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոգելից խմիչքի և ծխախոտի, ոչ ոգելից խմիչքի, այլ մթերքի, հրուշակեղենի 0.3-1.2% գնաճ: