Ամեն մեկը` մի քայլող անմոռուկ

Ամեն մեկը` մի քայլող անմոռուկ

ՀՀԿ-ն այս օրերին արտաքուստ երկու թեւի է կիսվել, ոմանք շարունակում են կրել ՀՀԿ կրծքանշանը, մյուսները սկսել են կրել Ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ մանուշակագույն անմոռուկը: Ընդ որում՝ կանայք մի փոքր ավելի մեծ զարդի, տղամարդիկ՝ ավելի փոքր անմոռուկի տեսքով:



Մենք տեղեկացանք, որ ապրիլի սկզբից անմոռուկի խորհրդանիշով տարբեր աքսեսուարներ են վաճառվելու խանութներում: Փաստորեն, ցեղասպանության թեման եւս ոմանց բիզնես անելու հնարավորություն է տալիս: