ԲՀԿ «շտապ նիստի» պատճառն Ախոյանն էր

ԲՀԿ «շտապ նիստի» պատճառն Ախոյանն էր

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը փետրվարի 16-ին ոչ թե շտապ նիստ է հրավիրել, այլ հավաքվել են քննարկելու Արագած Ախոյանի՝ ԲՀԿ-ից հեռանալու հարցը, ինչն անակնկալի է բերել ԲՀԿ-ականներին: Նաեւ հավաքվել են, որպեսզի ցույց տան, թե որեւէ խուճապ չկա, միասնական են: ԲՀԿ-ական մեր աղբյուրը պատմեց, որ 15-20 պատգամավոր նստել եւ զրուցել են ստեղծված վիճակից, անելիքներից: Նշել են, որ Արագոյի արածն արած չի, չէր կարելի Ծառուկյանի հետ այդպես վարվել, առանց որեւէ մեկին հայտնելու վերցնել եւ միանգամից դիմում գրել: «Թող գար, ասեր՝ բիզնեսներ ունեմ, չեմ կարա, վախենում եմ, կհասկանայինք, թե չէ էդ ինչի՞ էր նման, դիմումը գրել գնացել է, սաղ հեռախոսներն անջատել, էլ չե՞նք հանդիպելու էս կյանքում»,-ասել են նեղված ԲՀԿ-ականները: