Հը՞, ճնճղուկներ, ձեռքս ընկաք, հա՞…

Հը՞, ճնճղուկներ, ձեռքս ընկաք, հա՞…

Այս երեք «երեք սոխակներին» հիշում եք: Հիմա նրանց երգը միացնեմ.



Կարեն Ավագյան. «Գագիկ Ծառուկյանը քաղաքականության հետ որեւէ կապ չուներ: Տգիտության հետ երկար տարիներ գործ ենք ունեցել, դրանում մենք էլ ենք մեղավոր: Երկար ժամանակ մեզ արգելվել է խիստ գնահատականներ հնչեցնել, այո, հենց Դոդի Գագո: Գագիկ Ծառուկյանը քաղաքական հիվանդություն է, որից պետք է օր առաջ ազատվենք և այլևս թույլ չտանք նման հիվանդություն»:



Արմեն Աշոտյան. «Չհաջողված մեսիայի այս առաքելությունը, որը փորձում էր իր վրա վերցնել մի մարդ, որը բարոյական, կրթական հիմնավորում չունի, եւս մեկ անգամ ապացուցում է, թե ինչ խայտառակ վիճակի է հասել Ծառուկյանը Հայաստանի քաղաքական ներկապնակում»:



Էդուարդ Շարմազանով. «Եկել է ժամանակը, երբ որ ասել ռուսին՝ Все точки надо расставить над i: Եկել է իրերն իրենց անուններով կոչելու ժամանակը, եկել է սթափության ժամանակը»:



Յուրաքանչյուր երգից մի փոքրիկ պատառիկ:



Ու հիմա նրանք դեմ առ դեմ կհանդիպեն Ծառուկյանին, խուսափելու, փախչելու տեղ չունեն:



Գոնե Ծառուկյանից մի օգուտ մնա ժողովրդին՝ սրանց նմաններին ցույց տա իրենց տեղը: Իր շրջապատում էլ նմանները կան:



Բռնի… ու ասի՝ հը՞, ճնճղուկներ, ձեռքս ընկաք, հա՞…




Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ