Կոռուպցիայի դեմ պայքարի կառույց է ստեղծվել, որի նախագահը վարչապետ Հովիկ Աբրահամյանն է

Կոռուպցիայի դեմ պայքարի կառույց է ստեղծվել, որի նախագահը վարչապետ Հովիկ Աբրահամյանն է

Կառավարության երեկվա նիստում կոռուպցիայի դեմ պայքարի կառույց է ստեղծվել, որի նախագահը վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, կազմում են ֆինանսների նախարարը, արդարադատության նախարարը, գլխավոր դատախազը եւ այլք: «Գիտեք, այսպես չէ, որ հավաքվեց եւ որոշում կայացվեց, որ կա քաղաքական կամք: Այնուամենայնիվ, կառավարությունը եւ նրա առանձին անդամներն ունեն քաղաքական պատասխանատվություն այդ ուղղությամբ, որն ինչ-որ ձեւով վաղն արտահայտվելու է, եւ մենք պետք է վաղը հանրությանը պատասխան տանք»: Հանձնաժողովում, բացի վերոնշյալ պաշտոնյաներից, ներգրավվելու են նաեւ փորձագետներ եւ ոչ իշխանական պատգամավորներ: