Լրագրային շանսոն

Լրագրային շանսոն

Ընդդիմության դեֆիցիտ



Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում բոլոր ընդդիմադիր գործիչներին լա~ա~ա~վ ճանաչում են, ՀՀ կառավարությունը որոշել է ընդդիմադիրներ ներկրել Չինաստանից:



Հերքում
ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորները ԲՀԿ վերադառնալու դիմում չեն գրել:



«Ժառանգության» թևեր



Րաֆֆու թև՝ - Ես ձեզ հրավիրել եմ այստեղ գուժելու, որ Եռյակ այլևս չկա:



Արմեն Մարտիրոսյանի թև՝ - Եռյակը կա, ոչինչ էլ տեղի չի ունեցել:



Փոստանջյանի թև՝ -Կա հրաշալի երկյակ՝ ես ու Նիկոլը… Իմ-փիչ-մենթ, իմ-փիչ-մենթ…



Ռուբեն Հակոբյանի թև՝ - Ոչ մի Ռիո դե Ժանեյրո էլ չկա… Եվ, առհասարակ, եռյակն էր այն վերջին կետը, որին կուլ գնալով ոչնչացան իշխանափոխության բոլոր հույսերը:



Ստյոպա Սաֆարյանի թև (Ֆեյսբուքից)՝ - Սիրելի ընկերներ, ուզում եմ համակարգիչ գնել, խորհուրդ տվեք՝ մեկը լավն, բայց թանկ է, մյուսը՝ ոչինչ, բայց էլի թանկ է: Ո՞րը գնեմ:



ՀԱԿ



Հիշեք՝ ինչ էր ՀԱԿ-ը և ինչի վերածվեց նախ՝ խորհրդարան, ապա ԲՀԿ-ի գրպանը մտնելուց հետո՝ հիասթափության ազգային կլուբ:



Վլադիմիր Գասպարյան



ՀՀ ոստիկանությունը եռյակին հրավիրում է մոմավառության և աղոթքի: Ժամն ու տեղը՝ անփոփոխ: Նաև վախ ենք բռնում:



Էդիկ Անդրեասյան