Պատգամավորների բացակայությունների ուսումնասիրությունը մտել է փակուղի

Պատգամավորների բացակայությունների ուսումնասիրությունը մտել է փակուղի

Պատգամավորների բացակայությունների ուսումնասիրությունը կարծես մտել է փակուղի: Թեեւ նախապես հայտարարվել էր, թե այն կավարտվի այս շաբաթ, բայց չի ավարտվել, եւ ԿԸՀ որեւէ փաստաթուղթ չի ուղարկվել: Ըստ ամենայնի, ՀՀԿ-ԲՀԿ հաշտեցումից հետո ոչինչ չի էլ ուղարկվի: Առավել եւս, եթե հաշվի առնենք, որ այդ ուսումնասիրությունն ի սկզբանե իրավական առումով խոցելի էր, քանի որ բացակայություններն արդեն հարգելի էին համարվել, այժմ պետք է ԱԺ նախագահն ուսումնասիրեր իր իսկ կողմից հարգելի համարված բացակայությունների հարգելի լինել-չլինելու հարցը: Իհարկե պարզ է, որ եթե չլիներ հաշտեցում, ՀՀԿ-ն այս անգամ եւս օրենքները շրջանցելու ձեւը կգտներ եւ ուսումնասիրությունը նպատակին կհասցներ: