«Ճանապարհ դեպի աստղեր» միջազգային մրցույթում հայ պատանիները արժանացել են մրցանակների

«Ճանապարհ դեպի աստղեր» միջազգային մրցույթում հայ պատանիները արժանացել են մրցանակների

Սանկտ-Պետերբուրգում փետրվարի 25-ից մարտի 2-ը կայացել է «Ճանապարհ դեպի աստղեր» էստրադային երգի 7-րդ միջազգային մրցույթը: Մրցույթին հանդես է եկել 15 երկրի` 120 մասնակից: Այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից:



Միջազգային ժյուրիի կազմում ընդգրկված էր Երևանի մշակույթի պետական քոլեջի դասախոս, միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր Տիգրան Կարապետյանը:



Մրցույթին մասնակցել են Երևանի մշակույթի պետական քոլեջի ուսանողներ և տարբեր տարիքային խմբերում արժանացել մրցանակների` Սարո Գրիգորյան (1-ին մրցանակ), Անի Սարգսյան (2-րդ մրցանակ):



Հայ պատվիրակները անվանական հրավերներ են ստացել նաև մասնակցելու տարբեր երկրներում անցկացվող հեղինակավոր մրցույթների և փառատոների: