Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը շարունակում է «նիհարել» (տեսանյութ)

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը շարունակում է «նիհարել» (տեսանյութ)

Այսօր կայացած ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել է, որ ավագանու «Բարգաված Հայաստան» խմբակցության 3 անդամ դիմում են ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու վերաբերյալ: Քաղաքապետը նաև հայտարարել է, որ այդ անձինք կշարունակեն իրենց գործունեությունը ավագանու կազմում:



ԲՀԿ խմբակցությունից դուրս եկած Արմեն Սահակյանը, ով հայտնի է Ծիտ Արմեն մականունով, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է, որ դա իր անձնական որոշումն է եղել, բայց կա նաև Ծառուկյանի ֆակտորը: «Ծառուկյանը ինձ չի հրահանգել: Մի մոռացեք, որ ես 9 տարի աշխատել եմ ԲՀԿ-ում Ծառուկյանի հետ: Բայց, այո, նրա ֆակտորն էլ կա. եթե Ծառուկյանը դուրս է եկել կուսակցությունից, ես էլ եմ դուրս եկել կուսակցությունից»,- ասել է ավագանու անդամը:



Այլ մանրամասներ՝ տեսանյութում: