ՕԵԿ ներկայացուցիչները ԵՄ hայաստանյան գրասենյակում հանդիպել են Յոհաննես Հանի հետ

ՕԵԿ ներկայացուցիչները ԵՄ hայաստանյան գրասենյակում հանդիպել են Յոհաննես Հանի հետ

Այսօր Եվրոպական Միության hայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի և «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչների՝ փոխնախագահ Մհեր Շահգելդյանի ու Արտաքին կապերի պատասխանատու Պողոս Շահինյանի հանդիպումը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ փոխհարաբերություններին:



Քննարկվել են Հայաստանում բարեփոխումների ընթացքը և տարածաշրջանային զարգացումները: «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչները ընդգծել են Հայաստանում իրական և ոչ իմիտացիոն բարեփոխումների իրականացման հրամայականը, ընտրական բարեփոխումների, մասնավորապես 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցման անհրաժեշտությունը, ինչը հիմնարար նշանակություն ունի երկրում ժողովրդավարության կայացման համար: