Հայրիկյանի կարծիքով՝ սահմանադրության բարեփոխումների հանձնաժողովին քարտուղարուհի է պետք

Հայրիկյանի կարծիքով՝ սահմանադրության բարեփոխումների հանձնաժողովին քարտուղարուհի է պետք

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Բաղրամյան 26-ի հաճախորդ չի համարում քաղաքական ուժերի այն ներկայացուցիչներին, որոնք Սերժ Սարգսյանի հրավերով սահմանադրական բարեփոխումների թեմայով քննարկումներին են մասնակցել, գրում է aravot.am-ը:



«Տենց բան չկա, քննարկում չկա: Դա ներկայացում է, սահմանադրական բարեփոխումները տեւական աշխատանք են ու մի երկու լուսանկարով սահմանադրական քննարկում չի լինում»,- ասել է Պարույր Հայրիկյանը` aravot.am-ին:



Թե ինչու ԱԻՄ-ին նախագահը չհրավիրեց այդ քննարկմանը, պարոն Հայրիկյանի դիտարկմամբ, նախագահը չէր էլ կարող հրավիրել, մինչեւ փոփոխությունների իրենց ներկայացրած հայեցակարգին չպատասխանեն:



«Պաշտոնապես, բարձր որակի մի քանի օրինակ հանձնել ենք նաեւ գրքի տեսքով, որը ցույց է տալիս իրենց անմակարդակությունը: Սահմանադրական բարեփոխումների նույնիսկ հանձնաժողով չկա, քարտուղարուհի չկա, ում նյութերը հանձնես, ի սկզբանե դա մեծ կեղծիք է: Ամո՛թ, Սերժ Սարգսյանին, որ այդ ձեւով է աշխատում: Իրավունք ունեմ սա ասելու, որովհետեւ գլխավորել եմ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ու գիտեմ՝ այն ինչպես է աշխատում»,- ասել է Հայրիկյանը: