«Արարատի ստորոտին» Սերժ Սարգսյանի «դուխն ուտու՞մ էր իրեն»

«Արարատի ստորոտին» Սերժ Սարգսյանի «դուխն ուտու՞մ էր իրեն»

Շախմատային քայլերում ոչ ոք չի կարող ժխտել, որ Սերժ Սարգսյանն անգերազանցելի է է:



Հենց այդ կոնտեքստում պետք է ընդունել «Արարատի ստորոտին» միջազգային մեդիաֆորումի ընթացքում Սերժ Սարգսյանի անդրադարձը ռուսաստանցի լրագրողի հարցին՝ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի կապակցությամբ:



«… մեզ անհանգստացնում է, որ ՌԴ-ն, ելնելով տարբեր պատճառներից, դրդապատճառներից, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, և այստեղ խնդիրը սպառազինության որակը չէ, խնդիրն այն է, որ մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքից »:



Ինչու՞ այս հայտարարությունը հենց հիմա է արվում: Եթե հիշում եք, նախկինում էլ նման հայտարարության շոշափուկներ եղել են, բայց պատասխանատվությունը գցվում էր ժողովրդի վրա և թույլ էր հնչերանգը: Իսկ հիմա.



«Այս պրոբլեմը պետք է լուծում ստանա»:



Կարելի՞ է մտածել, որ ինչ- ինչ պատճառներով Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային շահեկան վիճակում:



Ինչն էլ որ պատճառ լինի, պետք է ընդունել, որ Սարգսյանը շախմատային պատահական քայլ չէր անի:



«Արարատի ստորոտին» Սերժ Սարգսյանի «դուխն ուտու՞մ էր իրեն»:



Պետք է ի մի բերել ողջը: Պուտինի «անհետացումը», «ԵԺԿ Վեհաժողովի մեկնելու նախօրյակը» ու էլի շատ արգումենտներ ու միանգամայն վստահ ասել, որ Սերժ Սարգսյանի քայլը թելադրված է օբյեկտիվ իրականությամբ, որի բոլոր շտրիխներին տեղյակ լինել չենք կարող:



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ