Արմեն Աշոտյանն «անակնկալ» է պատրաստում

Արմեն Աշոտյանն «անակնկալ» է պատրաստում

ԵԺԿ-Մոսքոու վեկտորում հարմարավետ «տեղավորված», Սերժ Սարգսյանի հետ Բրյուսել մեկնած Արմեն Աշոտյանն «անակնկալ» է պատրաստում հայ հանրությանը: Մեր տեղեկություններով, այս օրերին իր ընկեր Արման Գալուստիչի «Արդինի»-ի ստուդիայում հայաստանյան շոու աշխարհի հայտնիներից մեկի հետ երգի տեսահոլովակ է նկարահանում, որի երաժշտության եւ խոսքերի հեղինակը նույն ինքը` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է: Երգը հնչելու է ապրիլի 7-ին` Տիրամոր Ավետման օրը, ի նվեր հայ կանանց եւ մայրերի: Թե ինչ է երգի վերնագիրը, ով է կատարում, ոչ «Արդինի»-ի եւ ոչ էլ ՀՀԿ շրջանակները չեն «գաղտնազերծում»: