Բացասական եմ վերաբերվում Սերժ Սարգսյանին այցելողներին

Բացասական եմ վերաբերվում Սերժ Սարգսյանին այցելողներին

Տիգրան Կարապետյանը մեզ հետ զրույցում ասել է, թե բացասական է վերաբերվում Սերժ Սարգսյանին այցելողներին. «Համ ժողովրդի անունից խոսում են, քննադատում են, հետն էլ գնում նստում, հարցեր են քննարկում՝ լեգիտիմացնելով ամեն ինչ»: Հարցին, թե ինչպես կվարվեր ինքը, եթե իրեն էլ հանդիպման հրավեր ուղարկվեր, պատասխանել է. «Միանշանակ, կմերժեի»: Ապա հավելել է, որ նախագահականից հրավիրել են այն ուժերին, որոնք, վստահաբար, մասնակցելու էին այդ քննարկումներին: Իսկ հրավիրվել էին խորհրդարանում ներկայացված այն ուժերը, որոնք ներկայացուցիչներ ունեն ԱԺ-ում, ՄԱԿ-ը՝ հանձին Գուրգեն Արսենյանի, ՀՀՇ-ն՝ հանձին Ալիկ Արզումանյանի: