Հայաստանի եւ Արցախի ԱԳ նախարարներ քննարկել են իրավիճակը շփման գծում

Հայաստանի եւ Արցախի ԱԳ նախարարներ քննարկել են իրավիճակը շփման գծում

Մարտի 20-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանին:



Զրուցակիցները քննարկեցին վերջին շրջանում Արցախ - Ադրբեջան շփման գծում իրավիճակի կտրուկ սրման պատճառ հանդիսացած հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները:



Հայաստանի եւ Արցախի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ։ Նախարարները համակարծիք էին, որ Ադրբեջանի սադրանքները բանակցային գործընթացը խափանելու նպատակ են հետապնդում։



Անդրադարձ արվեց ՀՀ ու ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների համագործակցության հարցերին։



ԱԳ նախարարն ընդունեց Հայաստան - ԵՄ հանձնաժողովի անդամներին



Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին ՀՀ - ԵՄ հարաբերությունների ապագա իրավական հիմքի շուրջ...



Մարտի 20-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստան - ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին՝ համանախագահ Սաջաթ Քարիմի գլխավորությամբ:



Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի Ազգային ժողովի եւ Եվրոպական խորհրդարանի միջեւ առկա ակտիվ համագործակցությունն իր ուրույն տեղն ունի ՀՀ - ԵՄ հարաբերություններում: «Այս շաբաթը Հայաստանում հագեցած էր եվրոպական օրակարգով՝ թե՛ գործադիր իշխանության, թե՛ օրենսդիր մարմինների ձեւաչափով, եւ դա վկայում է Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության բարձր մակարդակի մասին»։



Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին ՀՀ - ԵՄ հարաբերությունների ապագա իրավական հիմքի շուրջ:



Նախարար Նալբանդյանը կարեւորեց 2014թ. հունվարից ուժի մեջ մտած ԵՄ հետ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ ռեադմիսիայի մասին համաձայնագրերը, որոնց հաջող իրականացումը ճանապարհ է հարթում դեպի մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացում։



Հյուրերի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց տարածաշրջանային խնդիրների եւ դրանց կարգավորման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։