« Մարիոթում» հրդեհ է բռնկվել լրացված

« Մարիոթում» հրդեհ է բռնկվել լրացված

Այսօր մոտ մեկ ժամ առաջ Երևանի «Մարիոթ» հյուրանոցում հրդեհ է բռնկվել:



«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի աշխատակիցը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ հրդեհ է բռնկվել հյուրանոցի խոհանոցում: «Այս պահին հրդեահամարման աշխատանքներ են տարվում, մեր տեղեկություններով հրդեհի պատճառը ֆրի սարքելու ջեռոցն է եղել»,-ասաց աշխատակիցը։



Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ պրիլի 15-ին, ժամը 17.44-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ամիրյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի խոհանոցում:



Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն, վեց մարտական հաշվարկ և ավտոսանդուղք:



Պարզվել է, որ խոհանոցում այրվել է ճարպաջեռոցը:



Հրդեհը մարվել է ժամը 18.17-ին:



 



Լուսանկարը Երվանդ Վարոսյանի ֆեսբուքյան էջից