Ինչու՞ Ջիվանն իր կախարդական դուդուկով Վատիկանի «Սուրբ Պետրոս» տաճարում չէր

Ինչու՞  Ջիվանն իր կախարդական դուդուկով Վատիկանի «Սուրբ Պետրոս» տաճարում չէր

Ինձ մի բան է զարմացնում: Քանի որ Վատիկանի «Սուրբ Պետրոս» տաճարում ամեն ինչ կատարվեց խիստ բարձր մակարդակով, սպասում էի, որ հայկական շարականները կկատարի Հայաստանի դուդուկի արքան՝ Ջիվան Գասպարանը: Կատարողները, չեմ կասկածում, որ նույնպես եղել են կատարյալ, բայց Ջիվան Գասպարյանի ներկայությունը խորհրդանշական կլիներ: Նա մի տեսակ հզոր հայկական կաղնու խորհրդանիշ է և ինչու չէ, երբ դուդուկ են ասում, հայը առաջին հերթին աչքի առաջ է ունենում մեծ վարպետին:



Բայց նա չկար: Ի՞նչն է պատճառը: Լսենք նրան.



«Ես հրավեր չունեի, բայց երևի այնտեղ ինչ որ մեկը նվագել է, մեր հայերից որեւէ մեկը, ես անկեղծ ասած տեղյակ էլ չեմ, թե ով է եղել» /Hayeli.am/: 



Այդ ինչ որ մեկը, ով էլ լիներ, Ջիվան Գասպարյան չէր դառնա:



Իսկ եթե լսենք Ջիվան Գասպարյանի պատճառաբանութունը՝ իրեն չհրավիրելու առթիվ, շատ միամիտ կարող է թվալ.



«Ինձ չեն հրավիրել երևի այն պատճառով, որ չեն ուզեցել փող ծախսեն ճանապարհի համար: Թեպետ գաղափար չունեմ, թե իրականում ինչ է եղել, ոնց է եղել»:



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ