Քաղաքապետից նեղացել են ու եկել վարչապետի մոտ

Քաղաքապետից նեղացել են ու եկել վարչապետի մոտ

Կառավարության շենքի դիմաց այսօր հավաքվել էին Կենտրոն վարչական շրջանի մաքրությունն իրականացնող «Կենտրոն մաքրություն» ընկերության նախկին՝ մոտ 60 աշխատակիցները, ովքեր պահանջում են հանդիպում վարչապետի հետ։



«Դեկտեմբերի մեկից մեզ հանել դուրս են շպրտել առանց մի կոպեկ տալու,քաղաքապետարանի դիմաց կազմակերպած բողոքի ակցիաները նպաստեցին,որ քաղաքապետը մեզ ընդունի, ընդունեց, բայց խեր չտեսանք։ Մեզ ասեցին, որ ակցիաներ չանենք ապրիլի 10-ին մեր վերջնահաշվարկները կտան, մենք եղանք մեր խոսքի տերը, որևէ ակցիա չիրականացրեցինք, բայց նրանք չեղան իրենց խոսքի տերը ու մեզ մի գռոշ անգամ չտվեցին»,-ասաց նախկին աշխատակիցներից տիկին Զոյան։



Ամիսներ առաջ Մարգարյանը հանձնարարական է տվել փոխքաղաքապետ Կամո Արեյանին առավելագույնը 2 ամսվա ընթացքում լուծել առաջացած խնդիրը և քաղաքացիներին տալ պահանջվելիք վերջնահաշվարկի գումարները: «Իրենց ասելով ստեղծել են հատուկ հանձնաժողով «Կենտրոն մաքրություն» ընկերությունը սնանկ ճանաչելու համար և դա է պատճառը, որ աշխատավարձի վճարումը ձգձգվում է։ Բացի այդ մենք վստահ ենք, որ այդ գույքը երբեք էլ չի վաճառվի, քանի որ որևէ մեկը փչացած ապրանք չի գնի»,-ասաց մեկ այլ աշխատակից՝ Ռուբենը Նազարյանը։



Նրանք համոզված են, որ վարչապետը իրենց կլսի։ «Մեր ընտարծ վարչապետնա, եթե վարչապետը չլսի մեզ, էլ ո՞վ պետքա մեզ լսի։ Վարչապետը պետքա հանձնարարական տա քաղաքապետին, որ նա վերջնական լուծում տա։ Եթե վարչապետն էլ մեզ չլսեց ու հանձնարարական չտվեց, ապա մենք ամենօրյա ակցիաները կվերսկսենք»,-ասաց տիկին Մարգարիտան։



Նախկին աշխատակիցներին խորհուրդ են տվել դիմել դատարան, բայց նարնք այդ խորհուրդը չեն ընդունել․ «Մենք չենք դիմի դատարան, քանի որ արդար դատական համակարգ չունենք, ու գիտենք, որ նրանք կնախընտրեն մի քանի կոպեկ դատավորներին տալ, որ ի օգուտ իրենց որոշում կայացնեն»։