Երկրաշարժ` Հայաստանի տարածքում
![Երկրաշարժ` Հայաստանի տարածքում](https://hraparak.am/uploads/images/b82672cb57e94b3d1da845a1048f417c.jpg)
Այսօր տեղական ժամանակով ժամը 03.47-ին Երևանց 9 կմ արևմուտք գրանցվել է 2,3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.130 և արևելյան երկայնության 44.360: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Երևանում, Արմավիրի մարզի Մերձավան և Փարաքար գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ:
Կարծիքներ