Սերժ Թանկյանը Մոսկվայում ներկայացրել է «1915» ֆիլմը

Սերժ Թանկյանը Մոսկվայում ներկայացրել է «1915» ֆիլմը

Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի ամերիկահայ մենակատար Սերժ Թանկյանը երեկ ժամանել է Մոսկվա՝ իր խմբի համերգային շրջագայության շրջանակում, գրում է starman24.com-ը։

Համերգային մեծ շոուի նախօրեին Թանկյանն այցելել է Հայոց ցեղասպանության մասին «1915» ֆիլմի փակ պրեմիերային, որը կայացել է «Пять звезд на Павелецкой» կինոթատրոնում։

Ֆիլմում Թանկյանը հանդես է եկել որպես կոմպոզիտոր։ Մոսկվայում պրեմիերային ներկա է եղել նաև ֆիլմի ռեժիսոր Կարին Հովհաննիսյանը։