Ժիրայր Սեֆիլյանի և ընկերների վերաքննիչ բողոքն այսօր է

Ժիրայր Սեֆիլյանի և ընկերների վերաքննիչ բողոքն այսօր է

Այսօր առավոտյան ՀԽ Քարտուղարության ժամանակավոր համակարգող Ալեք Ենիգոմշյանին և շարժման անդամ Երեմ Խոնդկարյանին հրավիրել են Քննչական կոմիտե, որպես ապրիլի 7-ի գործով վկա:



Տեղեկացնենք նաև, որ Վերաքննիչ դատարանում բողոքներիի քննության համար նշանակվել են հետևյալ օրերը. Ժիրայր Սեֆիլյան 20.04.2015 թ. ժամը 11.00-ին, Արամ Հակոբյան՝ 20.04.2015 թ. ժամը 13.00-ին, Գևորգ Սաֆարյան՝ 20.04.2015 թ. ժամը 14.00-ին, Գարեգին Չուգասզյան՝ 20.04.2015 թ. ժամը 17.00-ին, Պավել Մանուկյան` 22-ին ժամը 16.00-ին:



«Փակ նիստ է լինելու, ինչպես կալանքի որոշումը կայացնելու ժամանակ էր այդպես էլ հիմա։ Նրանցից որևէ մեկին դատարան չեն բերելու։ Դե մենք որևէ ակնկալիք չունենք, որ կալանքի որոշումը կփոխեն»,-ասաց ձերբակալվածների փաստաբան Հայկ Գրիգորյանը։ Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ձերբակալ են ՀԽ-ի անդմաներին։  Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել, նրանց երկու ամսով կալանավորել։