Վթարի ենթարկված զինվորներից 2-ի վիճակը դեռ ծանր է

Վթարի ենթարկված զինվորներից 2-ի վիճակը դեռ ծանր է

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը Hraparak.am-ին տեղեկացրեց, որ Լոռու մարզում շրջված զինվորական բեռնատարով զինծառայողներից Մարտիրոս Քոչարյանին վիրահատել են և վիճակը ծանր կայուն է։ «Նա դեռ վերակենդանացման բաժնում է, ապաքինումից հետո ևս երկու վիրահատություն պետք է կատարվի»,-ասաց Ասատուրյանը։ Հոսպիտալի պետը տեղեկացրեց, որ զինծառայողներից Մհերի վիճակի շատ ծանր է և չի կարելի նրան վիրահատել․ «Վիճակը կայունանալուց հետո նոր նրանք կվիրահատեն»։ Մյուս  զինծառայողների վիճակը բժիշկները բավարար են գնահատում։



Հիշեցնենք` ապրիլի 17-ին ժամկետային զինծառայողների տեղափոխող «Ուրալ» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը։
Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ինը զինծառայողներից ութն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Գերասիմի Թորոսյանը մահացել է:



Տեղեկացնենք, որ քրեական գործը է հարուցվել  ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով (Մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):



Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։