Ժամը 14։00-ից սկսվում է անժամակետ հացադուլը

Ժամը 14։00-ից սկսվում է անժամակետ հացադուլը

Ազատամարտիկները այսօր Ազատության հրապարակում հացադուլ կհայտարարեն: Այդ մասին մեզ հետ զրույցում հավաստեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանը:
Ավետիսյանի փոխանցմամբ ազատամարտիկները պահանջելու են անհապաղ ազատ արձակել 18 քաղբանտարկյալներին:
Նրանց հատկապես վրդովեցրել է «100 ամյակը առանց ռեժիմի» շարժման 6 անդամների ձերբակալությունը:
«Այսօր քանի հոգի կգա՝ չեմ կարող հստակ ասել, բայց քիչ չենք լինի հաստատ: Սեֆիլյանը և մյուսները ապրիլի 24-ին պետք է ազատության մեջ լինեն: Մենք չենք կռվել, որ այսօր ձերբակալվենք: Մենք ժամանակ էինք տվել մինչ այսօր, մեր պահանջը մնաց օդում»,-պարզաբանեց Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին «Հիմնադիր խորհրդարանի» հրավիրած հանրահավաքի ժամանակ ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանը հայտարարեց 50 ազատամարտիկների հացադուլի նստելու որոշման մասին: