Ի՞նչ են խնդրել բարեպաշտ ուխտավորներն Աստծուց, նրանք վերադարձել են

Ի՞նչ են խնդրել բարեպաշտ ուխտավորներն Աստծուց, նրանք վերադարձել են

 Երեք առաքինի, բարեպաշտ ու աստվածավախ ուխտագնացները Hraparak.am-ի տեղեկություններով երեկ գիշերը վերադարձել են Երուսաղեմից: Ինչպես հայտնի է ապրիլի 10-ին Գեներալներ Մանվել Գրիգորյանը և Սեյրան Սարոյանը մեկնել էին Երուսաղեմ՝ ուխտագնացության Հիսուսի գերեզմանին: Օրեր անց նրանց է միացել նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան: Առաքինի քրիստոնյաները զատկական տոներին մասնակցելուց բացի մի առաքելություն էլ են իրագործել՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ խաչքար են նվիրել Երուսաղեմի հայ համայնքին, որի բացմանը մասնակցել են Երուսաղեմի հայոց պատրիարքարանը: Ի դեպ, խաչքարն ուղարկել էին իրենց այցից որոշ ժամանակ առաջ: Մենք փորձեցինք ուխտավորներից պարզել, թե՞



ներողամիտ աստվածն իր սրտում այնքան գթառատություն գտա՞վ, որ ներում պարգեւի այս հրաշալի եռյակին եւ ինչ են նրանք խնդրել Աստծուց Հայաստանի համար: Սուրիկ Խաչատրյանը հոգնատանջ ձայնով միայն փոխանցեց, որ ուխտագնացությունը շատ լավ է անցել.«Շատ-շատ բան եմ խնդրել Աստծուց, լիքը բան, բայց հետո կասեմ»,- ասաց նա: