Փոխոստիկանապետին գեներալի կոչում են տալու, ՀՀԿ-ի կանանց էլ՝ մարտական ասպետների…

Փոխոստիկանապետին գեներալի կոչում են տալու, ՀՀԿ-ի կանանց էլ՝ մարտական ասպետների…

Քիչ է մնում լաց լինես: Էս ի՞նչ օրի ենք հասել: ՀՀԿ կանայք լիքը կժի նման կլկլան ծիծաղով Ծիծեռնակաբերդ են բարձրանում, ծաղիկները մտրակների պես թափահարում ու երբ բան ես գրում, ՀՀԿ «ախսախկալնեը» միջամտում են՝ դե որովհետև այսպես, որովհետև այնպես… Նրանց ծիծաղը իմաստ ունի, թուրքին ցույց են տալիս, որ իրենք Ծիծեռնակաբերդում չեն տխրում, այլ իրենց ապահով ապրելակերպից քահ- քահ ծիծաղում են…



Ստացվում է, որ մի բան ասողները, գրողները  թշնամու ջրաղացին ջուր են լցնում: Ու ստիպված «ձեններս կտրում ենք, որ նեմեց չկոչվենք»:



Հիմա էլ եղեռնի վերաբերյալ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանի հայտարարությունն է: Ուր ոչ մի բառ իր տեղում չի, անգամ չես հասկանում, գիշերը գնաս Ծիծեռնակաբերդ, ցերե՞կը, թե՞ առավոտ ծեգը ծեգին: Եվ ի՞նչ՝ նրան կամ այդ ՀՀԿ կանանց մի փոքր «կսմթելու փոխարեն», «մեզ են մախաթով դաղում».



«Եվ այս պայմաններում ՝ որոշ ուժերի կողմից ՀՀ Ոստիկանության հեղինակության վարկաբեկման ցանկացած փորձ, չհաջողված վիդեոմոնտաժի միջոցով, այն էլ մեր քաղաքացիների կողմից, ոչ այլ ինչ է քան թուրքական քարոզչամեքենայի ջրաղացին ջուր լցնել»:



Հետն էլ դրվել է փոխոստիկանապետի փառահեղ կենսագրականը, կոչումները, մեդալները:



Գո՜հ ենք, գիտե՜նք, որ մեր բոլոր պաշտոնյաների մեդալների կազմին որ նայես, «մազերդ բիզ- բիզ կկանզնեն»: Առվազն գեներալներ են, մարտական խաչի ասպետներ: Բա դոկտորականները, ատենախոսությունները…



Համաձան եմ, ինչպես դուք եք ասում, մինչև ապրիլի 24-ը լռենք, բայց 24-ից հետո հանրութան, լրագրողների ասածը, գրածը բանի տե՞ղ եք դնելու, թե՞ նոր մեդալներով եք պարգևատրելու ընկեր- տղերքին:



Եզրակացությունը մեկն է:



Ձեններս կտրենք, թե չէ փոխոստիկանապետին գեներալի կոչում են տալու, ՀՀԿ-ի կանանց էլ՝ մարտական ասպետների…



Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ