Շուրջ 4000 նորատունկ ծառեր` «Դիլիջան» ազգային պարկում

Շուրջ 4000 նորատունկ ծառեր` «Դիլիջան» ազգային պարկում

Ապրիլի 19-ին «Դիլիջան» ազգային պարկում տեղի է ունեցել հերթական գարնանային ծառատունկը: Ազգային պարկի տնօրինության նախաձեռնությամբ և «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ընկերության Դիլիջանի մասնաճյուղի աջակցությամբ տարածաշրջանի ավագ դպրոցների և Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC Dilijan) մոտ 50 աշակերտներ ազգային պարկի աշխատակիցների հետ համատեղ իրականցրել են ծառատունկ:
«Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սահակ Մուրադյանը, կարևորելով երիտասարդ սերնդի աջակցությունն ու ներգրավվածությունն ազգային պարկի պահպանության և զարգացման գործում, նշել է. «Այս տարի նախատեսված մոտ 5 հա տարածքից այսօր ծառատունկ իրականացվեց 1,5հա-ի վրա, տնկվեց ավելի քան 4000 տնկի: Եղանակը բարենպաստ է, հողը` պարարտ, կպչողականությունը` բարձր: Հուսանք, որ մոտ ապագայում մեր երիտասարդներն այստեղ կտեսնեն իրենց ձեռքով տնկված ծառերից բարձրացած երիտասարդ անտառը»: